«Նատալի ֆարմ» ընկերության դեղատներում այսօրվանից խոզի գրիպի բուժման համար նախատեսված Տամիֆլյու դեղամիջոցը վաճառքի է հանվել: Դեղորայքային խորհրդատուից Lragir.am-ը տեղեկացավ, որ միայն Երևանում Նատալի Ֆարմի դեղատներում կա Տամիֆլյու և 5-6 այլ դեղատներում:Դեղատներում անցկացված մեր հարցումներից պարզ դարձավ, որ «Նատալի ֆարմ»-ի դեղատներում դեղամիջոցը վաճառվում է 11 500 դրամով:
Նշենք, որ օրերս առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասել էր, որ Տամիֆլյուն շուտով կլինի դեղատներում ու կվաճառվի 11 500 դրամով:Մյուս դեղատներում, որտեղ դեղամիջոցը կա, ավելի թանկ արժե՝ մոտ 20 հազար դրամ: Ավելին, դեղատներում այսօր կատարած շրջայցի ընթացքում պարզել էինք, որ Նատալի Ֆարմի ցանցից դուրս այլ դեղատներում Տամիֆլյու չկա:
«Նատալի ֆարմ» ընկերությունից ասացին, որ դեղը ներկրվել է, խնդիր չկա, այն արդեն իրենց դեղատներում կա:Նշենք, որ «Նատալի ֆարմ»-ը պատկանում է ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ):Հիշեցնենք, որ օրերս առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասել էր, որ Տամիֆլյուն շուտով կլինի դեղատներում ու կվաճառվի 11 500 դրամով: Արդյոք գործ ունենք նախարար-պատգամավոր համաձայնեցման հետ:
Նյութի աղբյուր