Նախնական տվյալներով` մահացել է 52 մարդ, այդ թվում` անձնակազմի 6 անդամ: Այլ տվյալների համաձայն` ինքնաթիռում ընդհանուր առմամբ 50 մարդ է եղել:

Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ից հայտնել էին, որ ինքնաթիռն ընկել է վայրէջքի երկրորդ շրջանի ժամանակ, որից հետո պայթել են վառելիքի բաքերը, ինչի արդյունքում էլ հրդեհ է բռնկվել: Այժմ արդեն հրդեհը մարված է:

Ավիավթարը տեղի է ունեցել Ռուսաստանի ժամանակով 19:30-ին:

Դեպքի առթիվ տարվում է հետաքննություն:

Աղբյուրը` http://lurer.com