Ժամը 7:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «ВАЗ 21101» մակնիշի, 24 ՏՏ 112 համարանիշի և «Mercedes sprinter» մակնիշի` С 678 хк-34 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Sprinter» գազելը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Մեկ տասնյակից ավելի վիրավորներ` քաղաքացիների, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի, ոստիկանության Կոտայքի բաժնի, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, Աբովյանի բժշկական կենտրոնի 10-ից ավելի շտապ օգնության մեքենաների հետ մեկտեղ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ:
Մի մասին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիների և փրկարարների անձնական ավտոմեքենաներով:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Մանրամասները՝ քիչ ուշ:
shamshyan.com