Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ֆորդ Տրանզիտ»-ը հաշվառված է Վեդիի բժշկական կենտրոնի հաշվեկշռում, որով հիվանդ էին տեղափոխում և ըստ վարորդի հայտարարության՝ ձսյնային ազդանշանները եղել են միացված։

Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայի մեջ գտնվող Վեդիի հիվանդանոցի բուժքույր, 48-ամյա Սեդա Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 1-ին Համալսարանական հիվանդանոց։

Վթարի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և Երևան քաղաքի շտապ բուժօգնության պետի օպերգծով տեղակալ Վահե Միրիջանյանը։

Դեպքի վայր է ժամանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը։