Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում Ford Transit մարդատար մակնիշի 11 13 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու կողաշրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով թվով 15-ից ավելի քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 3 զոհ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, Կոտայքի ոստիկանապետ Արմեն Առաքելյանի գլխավորությամբ: Կարճ ժամանակում շտապ օգնության մի քանի բրիգադներ, որոնց մեծ մասը ծառայություններ են կատարում Երևան-Սևան ավտոմայրուղում, հասել են դեպքի վայր, ովքեր քաղաքացիների, Աբովյանի հրշեջ փրկարական ջոկատի հետ վիրավորներին տեղափոխել են, մի մասին Աբովյանի բժշկական կենտրոն մի մասին էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Սահակ Մկրտչյանը ու Կոտայքի քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանը: Քիչ առաջ պարզվեց, որ Աբովյանի բժշկական կենտրոն տեղափոխված 9 վիրավորներից 2-ը մահացել են, իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տեղափոխված 5 վիրավորից մահացել է 1 հոգի: Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքի պետի ցուցումով արդեն հարուցվեց քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 242 հոդված 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ «Ֆորդը» սպասարկում է 267 համարի երթուղին, որը Երևան-Աբովյան-Ակունք երթուղին է, վերադառնում էին Սևանից, իսկ ավտոմեքենայում էլ կային գարեջրի շշեր: shamshyan.com
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. մարդատար «Ֆորդը» կողաշրջվել է, կա 3 զոհ և մեծ թվով վիրավորներ
|
Կիսվել
Comments are closed.