Ժամը 22:30-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին, Բելաջո ռեստորարանային համալիրի դիմացի, կամրջի վրա բախվել են Daewoo Nexia մակնիշի Լ 032 համարանիշի Mercedes մակնիշի 01 ՍՕ 932 համարանիշի և մեկ այլ Mercedes մակնիշի 35D DՏ 830 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Daewoo Nexia-ն, որը տաքսի ավտոմեքենա է, կողաշրջվել է: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ 1 հոգ` թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
shamshyan.com