Ժամը 15:00-ի սահմաններում Արտաշատի խճուղի 23 տան դիմաց բախվել են Mitsubishi մակնիշի Լ 57 24 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 52 ԼV 888 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Нива-ի վարորդը՝ 39-ամյա Արամ Խառատյանը, տեղում մահացել է:

Այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:

Տեղում են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանը:

Ոստիկանությունը պարզում է տաքսի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը:

shamshyan.com