Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները` 1 մարտական հաշվարկով, Таврия ЗАЗ մակնիշի ավտոմեքենան ամբողջովին այրվել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տարբեր աստիճանի այրվածքներով Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն են տեղափոխվել 24-ամյա Գրիշա Քոսակյանը, 24-ամյա Նարեկ Ադիբեկյանը և 25-ամյա Ռազմիկ Սահակյանը, ովքեր ըստ բժիշկների, գտնվում են ծանր վիճակում: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները: Դեպքի վայր ժամանած ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ պարզել են, որ ժամը 20:30-ի սահմաններում նշված փողոցում բախվել են Таврия ЗАЗ մակնիշի 35 VՕ 767 համարանիշի և Mercedes մակնիշի 78 UU 078 համարանիշի ավտոմեքենաները, ինչից հետո Таврия-ն ամբողջությամբ այրվել է: Փաստի առթիվ ավագ քննիչ Ա. Գասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Վթարի վայրում հավաքված քաղաքացիները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ վթարի պատճառներից մեկն է նաև այն, որ ճանապարհը ամբողջությամբ գտնվում է քարուքանդ վիճակում և սա 1-ին դեպքը չի, որ նշված հատվածում տեղի է ունենում ճանապարհատրանսպորտային պատահար և սա 2-րդ դեպքն է, որ այն ավարտվել է ավտոմեքենայի այրվելով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
©shamshyan.com
Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. 3 վիրավորների կյանքի համար պայքարում են բժիշկները
Comments are closed.