Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորյունի 1-ին նրբանցք և Նալբանդյան 51ա շենքի 14 բնակարանում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկով, ովքեր արդեն մարել են վերջին հարկի բնակարանում առաջացած հրդեհը։

Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված շենքը 5 հարկանի է և ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Թե ինչի՞ց է առաջացել հրդեհը, դա պետք է պարզի փորձաքննությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված բնակարանը պատկանում է 70-ամյա Հենրիկ Բաղրամյանին։