Այս պահին մեկ տասնյակից ավելի հրշեջ մեքենաներ ժամանում են դեպքի վայր, որոնց աշխատանքը ղեկավարում է ՀՀ Արատակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը: Այստեղ է նաև Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի մի քանի դասակների ծառայողներ, Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի նրա տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ, ովքեր փորձում են ճանապարհը փակել, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել: Տեղում են նաև Երևանի շտապ օգնության 1-03 ծառայության մի քանի բրիգադներ: Մանրամասները՝ քիչ ուշ: shamshyan.com