Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահի տվյալներով` զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն հրդեհի առաջացման օջախը վթարային շենքում է, եւ հրշեջները մեծ դժվարությամբ են աշխատում:
Հրշեջները օգտագործում են նաեւ հատուկ փրփուր, իսկ շենքի մի հատված ուժեղ կրակի հետեւանքով փլուզվեց:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, կպարզվի փորձաքննության արդյունքում: Իսկ առաջացած հսկայական ծուխը տեսանելի է անգամ քաղաքի տարբեր ծայրամասերից;
Ժամանել են նաեւ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի պատասխանատուները` երեք ջրցան մեքենաներով` Կոմունալ տնտեսության բաժնի պետի գլխավորությամբ, ինչպես նաեւ` Ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ Երեւան քաղաքի 1-03 շտապօգնության կայանի աշխատակիցները:
Քիչ առաջ հրշեջներին հաջողվեց մարել կրակը:
shamshyan.com