Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 20-ից 22 տարեկան տղան մահացել է, իսկ 3 հոգի՝ որոնցից 2-ը պայմանագրային զինծառայողներ են, տեղափոխվել են 1-ինը` Տաշիրի, 2-րդը` Ստեփանավանի բժշկական կենտրոններ: Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար՝ Սլավիկ Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Տաշիրի և Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատները` 1-ական մարտական հաշվարկով: Ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Մոսի Մարգարյանի գլխավորությամբ ձեռնարկում են օպերատիվ գործողություններ` պարզելու համար վարորդների և վիրավորների ինքնությունը: Արդեն տեղում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Տաշիրի քննչական բաժանմունքի քննիչները՝ քննիչ Երջանիկ Գևորգյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Տաշիրի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, և չի բացառվում` հետագայում նախապատրաստված նյութերը փոխանցվեն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն` հաշվի առնելով, որ վիրավորների մեջ կան զինվորականներ: … 22:46 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ պարզվել է վիրավորներից 2-ի ինքնությունը, նրանք են` 22-ամյա Սերյոժա Չոբանյանը, ով ենթասպա է, և եղել է Opel-ի վարորդը, իսկ մյուս ուղևորը` 22-ամյա նույնպես զինվորական Լևոն Բաղդասարյանն է: shamshyan.com
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր. վիրավորներից 2-ը պայմանագրային զինծառայողներ են …
Comments are closed.