Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի մեծ թվով աշխատակիցներ՝ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանի և հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ քննչական խմբերը, ինչպես նաև Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցները: Մահացածներին և վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները: Գ. Շամշյանի հաղորդմամբ՝ պարզվել են մահացածներից 2-ի տվյալները՝ նրանք են Սիմոն Հարությունյան, և 22-ամյա Մանվել Հակոբյանը: Ոստիկանությունը պարզում է մյուս մահացածի և վիրավորների ինքնությունը…
shamshyan.com