- Եթե հեշտոցում ունեք ցավեր, ապա կարող եք օգտագործել հատուկ քսուք-լուբրիկատ
- Առաջին անգամ, երբ Ձեզ մոտ առաջանա սեքսով զբաղվելու ցանկություն, ավելի լավ է ամեն դեպքում մինչև վերջ չգնալ, բավարարվել քնքշանքներով, որպեսզի անցումը սեռական կյանքին հետզհետե կատարվի
- Ընտրեք այնպիսի դիրք, որ Դուք զգաք նվազագույն անհարմարություն: Լինելով վերևում` Դուք կկարողանաք կառավարել հաճախականությունը և խորությունը
- Եթե Դուք գերհոգնած եք, ապա սեքսով կարող եք զբաղվել փոքրիկի ցերեկային քնի ժամանակ: Դուք ավելի շատ ուժ կունենաք և հաճույք կստանաք սեքսից
- Կատարեք մարմնամարզություն կոնքամասի մկանների համար, որպեսզի դրանք նորից ամրանան: Հաճախեք ծննդաբերությունից հետո նախատեսված մարմնամարզության կամ յոգայի հատուկ դասերի
- Լավ սնվեք և շատ հեղուկ օգտագործեք: Հանգստացեք, երբ դրա հնարավորությունը լինի: Փոքրիկի խնամքը բավական բարդ է և որպեսզի մինչև օրվա վերջ Դուք ուժասպառ չլինեք, հոգացեք ինքներդ Ձեր մասին:
Ո՞ր ախտանշանները պետք է անհանգստացնեն
Եթե ծննդաբերությունից հետո անցել է բավական ժամանակ, և Դուք դեռևս սեքսով զբաղվել չեք ցանկանում, ապա դիմեք բժշկի: Երբեմն պատռվածքերը կամ այլ խնդիրները, որոնք առաջացել են ծննբերության ժամանակ, կարող են ավելի երկար անհարմարություն պատճառել, որի համար անգամ վիրաբուժական միջամտության կարիք կարող է լինել:
Եթե Ձեզ մոտ առաջացել է տհաճ հոտով արտադրություն, ապա դա կարող է լինել ինչ-որ վարակի նախանշան, որն անհրաժեշտ է բուժել: Այն դեպքում, երբ ծննդաբերությունից հետո անցել է 4 շաբաթ և դեռևս Ձեզ անհանգստացնում է արյունահոսությունը կամ այն շատացել է, ահնրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
Տես նաև նյութի առաջին մասը.