Այս մասին Tert.am–ի հետ զրույցում տեղեկատվությունը հաստատեցին Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:
Ի պատասխան հարցի, թե մահացած մարմնի վրա հայտնաբերվե՞լ են բռնության հետքեր, Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունից հայտնել էին, որ Մագրաձեն հավանաբար մահացել է դժբախտ պատահարի հետևանքով: