Վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ պարելիս իրանցին պատահաբար հպվել է հայ աղջկա բարեմասնություններին, ինչից հետո աղջիկները սկսկել են պարզաբանում պահանջել: Իրանցի ու հայ աղջիկների բանավեճը շարժել է հայ երիտասարդների զայրույթը, ովքեր միջամտել են՝ կանգնելով հայրենակցուհիների թասիբին: Սա վերածվել է թեժ ծեծկռտուքի: Միջամտել են ոստիկանները եւ կողմերին բերման ենթարկել:

Դեպքի վերաբերյալ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննութուն:

news.am