Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

ՊՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գաբրիել Աբրիկի Լալազարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
1in.am