Տեխասի համալսարանը անցկացրել է հետազոտություն՝ պարզելու համար, թե ինչն է մարդուն ստիպում զղջալ սեռական հարաբերությունների համար: Ինչպես գրում է Life Wise-ը՝ կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են զղջում սեռական կապերի, հարաբերությունների արագ կառուցման կամ «սխալ» մարդու հետ սեքսի համար:

Տղամարդիկ զղջում են միայն այն դեպքերում, եթե բաց են թողնում մեծ թվով զուգընկերների հետ հարաբերություններ ունենալու հնարավորությունը:

Այսպես. կանանց 24%-ը զղջում է, որ կորցրել է կուսությունը «սխալ» մարդու հետ, դավաճանել է զուգընկերոջը (23%) և այն պատճառով, որ մերձեցումը շատ արագ է տեղի ունեցել (20%):

Տղամարդկանց 27% -ը զղջացել է իր ամաչկոտության համար, 23% -ը այն պատճառով, որ երիտասարդ տարիքում բավականին բաց չի եղել, իսկ 19%-ը զղջացել է, որ միայնակ ժամանակ փորձեր չի կատարել:

Կանանց 17%-ի և տղամարդկանց 10% -ի համար ամենատհաճը ոչ գրավիչ արտաքինով զուգընկերոջ հետ սեռական կապն է:
Կանայք ավելի շատ են զղջացել կարճատև սեռական հարաբերությունների համար, ինչը կապ չի ունեցել սեռական կողմնորոշման հետ:

Ինչպես երևում է, հիմքում ընկած են էվոլյուցիոն մեխանիզմները. տղամարդկանց համար չափազանց կարևոր է մեծ թվով զուգընկերների հետ սեքսով զբաղվելը՝ տեսակը պահպանելու համար:

Աղբյուր՝ www.1in.am