Համաձայն գիտնականների վերջին հետազոտությունների՝ կանայք սկսել են ավելի քիչ հաճույք ստանալ սեքսից: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սկսել են ավելի քիչ ժամանակ հատկացնել իրենց սեռական կյանքին:
Ըստ անցկացված հետազոտության տվյալների՝ կանանց 51 տոկոսը կարծում է, որ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ սեքսով զբաղվելը նորմալ է, բայց միայն կանանց 30 տոկոսն է տրվում սեռական հաճույքներին այդ հաճախականությամբ:
Կանանց 66 տոկոսն էլ սեքսով զբաղվում է շաբաթը մեկ անգամ կամ ավելի ուշ:
Ի դեպ, կանանց 42 տոկոսն է միայն վստահ, որ սեքսն առողջարար:
Այս ամենից ելնելով՝ փորձագետները նշում են, որ կանայք իրենց հաշիվ չեն տալիս, թե սեքսը որքան կարևոր է առողջության համար: Գիտնականները հիշեցնում են՝ պարբերաբար սեքսով զբաղվելը բարելավում է գլխուղեղի աշխատանքը, ամրացնում իմունային համակարգը, մարդուն դարձնում երջանիկ և ինքնավստահ: Այլ կերպ ասած՝ սեքսը կյանքի բոլոր բնագավառներում հաջողության հասնելու բանալի է:
Կանանց դեպքում այն նաև այրում է կալորիաներ, պայքարում գլխացավի և այլ հիվանդությունների դեմ: Հետազոտության ղեկավարներից մեկն էլ՝ Էլիզաբեթ Բատագլինոն, նշել է, որ կանայք, ովքեր սեքսով են զբաղվում շաբաթվա ընթացքում 4 անգամ, 10 տարով երիտասարդ են երևում:
Աղբյուր` LADYNEWS.am