Լեհ լուսանկարիչ Արկադիուշ Բրանիցկին (Arkadiusz Branicki) գտնում է, որ աշխարհում ամեն ինչ պետք է պարզ լինի: Այդ իսկ պատճառով նա իր աշխատանքների համար ընտրել է մինիմալիզմի ոճը՝ առանց որևԷ ավելորդ բաղադրչների ու նորարարությունների:

Ներկայացնում ենք լուսանկարչի «Աստղագուշակ» նախագիծը, որտեղ Արկադիուշը ցույց է տվել, որ յուրաքանչյուր մարդու մեջ թաքնված է արվեստը: Ամենատպավորիչը ստացվել են զգացմունքային ձկները:

Խոյ

Խոյը՝ իսկական մարդ-ներշնչանք է: Ստեղծագործական գաղափարները նրա մտքում ծագում են գլխապտույտ արագությամբ: Սակայն, եթե չսկսեք դրանք կյանքի կոչել, նույնքան արագ էլ կհանգչեն: Միայն խոսքից գործին անցնելու դեպքում Խոյը կարող է ստեղծագործական հաջողությունների հասնել:

Ցուլ

Ցուլերին ներշնչանքն այցելում է հանկարծակի և նրանք դրա հետ ոչինչ անել չեն կարող, քան ստեղծագործել, որքան ուժերը կների: Հինգրոպեանոց երգերը, երկժամանոց բալետները, 700 էջանոց վեպերը նրանց համար փոքրածավալ են: Նրանք մտածում են ավելի լայնածավալ՝ կամուրջներ, պալատներ, երկնաքերներ: Այս նշանի ծակ ծնվածների նախասիրությունը ճարտարապետությունն է:

Երկվորյակներ

Երկվորյակները հրաշալի դերասաններ են, նրանք ունակ են խաղալու ցանկացած դեր: Խաղալով բեմում, նրանք կարող են մոռանալ իրականության մասին՝ ամբողջությամբ նույնանալով իր խաղացած կերպարի հետ:

Խեցգետին

Խեցեցգետինների համար ստեղծագործելը գրեթե նույնն է, ինչ շնչելը, նրանք լի են ստեղծագործական պոռթկումներով, իսկ գաղափարների հոսքը գրանց գլխում անսպառ է: Արվեստի որ բնագավարում էլ իրեն դրսևորելու լինի Խեցգետինը, ամենուր կհասնի հաջողության:

Առյուծ

Առյուծի գլխում անընդհատ պտտվում են հազարավոր գունավոր կերպարներ: Եթե ձեռքի տակ լինեն թուղթ և ներկեր, նա անդադար կնկարեր: Ստեղծագործական աշխատանքի մեջ նա խրվում է ամբողջությամբ, մնացած աշխարհը դադարում է գոյություն ունենալուց: Անսպառ երևակայությունն Առյուծին կօգնի հաջողության հասնել արվեստի ցանկացած բնագավառում:

Կույս

Կույսերը կարողանում են ստեղծագործաբար մոտենալ առօրյա առարկաներին: Նրանց հեշտ է տրվում արձակը, հազրավոր կյանքային դրվագներով դեդեկտիվները: Իսկ չափածոն՝ նրանց համար բավականին ձանձրալի է:

Կշեռք

Կշեռքներն ունեն կենտրոնանալու և առարկայի էության մեջ մտնելու անհավանական կարողություն: Նրանց համար կարևոր է ունենալ սխալներն ուղղելու հնարավորություն: Քանդակագործությունը կատարյալ ոլորտ է Կշեռքների համար:

Կարիճ

Կարիճները հեշտությամբ կարողանում են իրենց զգացողությունը թղթին, կտավին կամ նոտաների տողին հանձնել: Նրանց հաց մի տուր՝ միայն լսարան ապահովիր: Թատրոնի բեմում կամ նկարահանման հրապարակում նրանք իրենց զգում են ինչպես ձուկը՝ ջրում:

Աղեղնավոր

Աղեղնավորներն ամեն ինչ տեսնում են իրենց մանրամասներով, կարող են հրաշալի սցենար գրել ֆիլմի համար, ընտրել դերասանական կազմը, զգեստները, դեկորները: Թերևս, կինոաշխարհն՝ իր եռուն առօրյայով, կատարյալ է Աղեղնավորների համար:

Այծեղջուր

Այծեղջուրները երբեմն չեն էլ կասկածում, թե որքան տաղանդներ են իրենց մեջ թաքցնում: Ստեղծագործական պոռթկունմերը թաքցնելու սովորությունը նրանց այդպես էլ թույլ չեն տալիս դրսևորել իրենց: Սակայն, եթե ստեղծագործելու ցանկության բռնկման հատուկ պահերին նրանք իրենց թույլ տան դուրս հանել ներսում կուտակված զգացմունքային հրաբուղը, ապա կարող են հասնել գագաթնակետին արվեստի ցանկացած բնագավառում:

Ջրհոս

Ջրհոսները միշտ լի են գաղափարներով ու դրանք իրականացնելու ներուժով: Նրանք ամեն ինչին մոտենում են ստեղծագործաբար. ճաշին կարող են տալ այնպիսի գեղարվեստական տեսք, որ ափսոս կլինի ուտել այն: Իրենց բնակարանը կարող են կահավորել այնպես, որ հարևանները կայցելեն որպես տեսարժան վայր:

Ձկներ

Երբ խոսքը գնում է արվեստի մասին, ապա ալարկոտությունը կամ հասարակական կարծիքը Ձկների համար խոչընդոտ չեն: Արվեստը նրանք իրապես սիրում են: Ձկների անհավանական զգացմունքայնությունը նրանց թույլ է տալիս հաջողության հասնել արվեստի ցանկացած բնագավառում:

Աղբյուր` LADYNEWS.am