Եթե կինը տղամարդուն ասում է, որ 10 րոպեից կհասնի հանդիպման, նշանակում է՝ նա նոր է տանից դուրս եկել: .Աղջիկները կարող է բոլորին մերժեն, բայց նրանց քանակի պակասից տխրում են: .Աղջիկն իր սիրելի տղամարդուն երկու ժամով հանդիպելու համար կարող է 4 ժամ վարսավիրանոցում անցկացնել՝ սանրվածքի, եղունգների հարդարման և այլնի համար: Ահա այսպիսի գաղտնիքներ պարզեց «Առավոտ երիտասարդականը» իր փոքրիկ հարցման ընթացքում: Կային նաև այլ տարբերակներ: Օրինակ՝ 21-ամյա Գրիգորն ասում է.

«Եթե հավանածդ աղջկան նվեր ես ուղարկում, ու նա ասում է, թե լավն էր, բայց դրա կարիքը չկար, ուրմեն կամ նվերն է դուրը շատ-շատ է եկել կամ ուղարկողը, հակառակ դեպքում՝ նվերը ետ կուղարկեր»: Իսկ 18-ամյա Սերգեյը ասում է.

«Աղջիկները սիրում են, որ տղաները թանկացնում են իրենց: Իմ փորձից կարամ ասեմ, որ եթե տղամարդը մի քանի անգամ ընկնում է նրա ետևից և արհամարհանքի արժանանում, ապա լավագույն տարբերակը նրան որոշ ժամանակ հանգիստ թողնելն է կամ ձևացնելը, թե այլևս չես հավանում, այդ դեպքում նրանք են ետևիցդ ընկնում»: 24-ամյա Եվան էլ կանանց գաղտիքներից նշեց հետևյալը.

«Եթե կինը տղամարդուն հարցնում է՝ տեսքս նորմա՞լ է, ուրեմն նա ուզում էր նրանից լսել, թե ինքը հոյակապ տեսք ունի»: Իսկ ռուսական կայքերից մեկը այսպիսի փաստեր և գաղտնիքներ է հրապարակել կանանց մասին: Առանձնացրել ենք հետևյալը. .Աղջկա երջանկությունը հակադարձ համեմատական է նրա գեղեցկությանը: Սովորաբար գեղեցիկ աղջիկները 25 տարեկանից հետո դժբախտանում են ։ aravot.am