Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը այսօր անդրադառնալով տղամարդկանց անպտղության խնդրին, ասաց, թե վիճակագրությունը փաստում է, որ սա բավական մտահոգիչ խնդիր է և գնալով այս խնդրով մտահոգ զույգերի դիմելիությունը մասնագետներին ավելանում է՜ արդեն հատելով 18%-ի շեմը:
Մասնագետն ասաց, որ մեզանում առկա սովորության համաձայն միայն կնոջն են մեղադրում անպտղության հարցում և միայն կինն է դիմում բժշկի, իսկ տղամարդիկ սովորաբար չեն ստուգվում:Սակայն կանանց և տղամարդկանց անպտղության հարաբերակցությունը 50-50 է, և եթե մեկ տարվա կանոնովոր սեռական կյանքի ընթացքում հղիություն չի գրանցվում, այդ դեպքում կարելի է համարել, որ կա անպտղության խնդիր ու զույգը պետք է դիմի բժշկի՝ ոչ թե միայն կինը:
Մասնագետն ասաց, որ տղամարդկանց անպտղության հիմնական պատճառներից մեկը արտագնա աշխատանքի արդյունքում ձեռք բերված սեռավարակներն են, որոնք հաճախ անուշադրության են մատնվում:
Բացի այդ կան, որոշ վարակներ, որնք կլինիկորեն չեն արտահայտվում, անտեսվում են և երկար ժամանակ մնալով օրգանիզմում հանգեցնում են լուրջ խնդիրների:
Պարոն Շահրամանյանը ասաց, որ պատանեկության ժամանակ ի հայտ եկող հորմոնային խանգարումները, վիրուսային հիվանդությունները՝ մասնավորապես «խոզուկ» կոչվածը, ևս անպտղության պատճառ կարող են հանդիսանալ: Այդ իսկ պատճառով պետք է մեծ ուշադրություն դարձվի պատանեկան բուժսպասարկան ոլորտին:
Նա ասաց, որ Հայասատնի համար անպտղության սպեցիֆիկ հանգամանքներ ևս կան, դրանք են՝ երկրաշարժը, մութ ու ցուրտ տարիները: Այդ տարիների սթրեսը, թերսնումը և գոյության ոչ նորմալ պայմանները ևս ունեցել են իրենց ազդեցությունը և այդ տարիներին ծնված երեխաների վրա դա մեծապես ազդել է:
Մասնագետը ասաց, որ այսօր տղամարդու անպտղությունը շատացել է որովհետև հայտնվել են գործոններ, որոնք այդքան ակտիվ չէին 20-30 տարի առաջ: Դրանք են՝ ո՛չ առողջ սնունդը, էկոլոգիան, ծխելու սովորությունը, ալկոհոլի չարաշահումը, ո՛չ ճիշտ ընտրված նեղ ներքնազգեստը և վերջին շրջանում տղաների մոտ մոդայիկ դարձած նեղ տաբատներն ու սակավաշարժ կենսակերպը:
Այդուհանդերձ Վրեժ Շահրամանյանը հուսադրեց խնդրով մտահոգ մարդկանց և ասաց, որ անպտղությունը միանշանակ բուժվում է, պարզապես պետք է հետևել առողջությանը և ժամանակին դիմել բժշկին:
http://www.iravunk.com/
ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 50-50 Է…
Comments are closed.