Աղջկան կանացի դաստիարակելու գործընթացը եւս բավականին երկարատև է, պահանջում է հետևողականություն և երեխայի առանձնահատկությունների ճիշտ ըմբռնում: Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդներ, թե ինչպես կարելի է երեխայի մեջ դաստիարակել կանացիություն:
Նախ, փոքրիկի համար օրինակելի են մայրիկի կանացիության դրսևորումները: Արդեն 5 տարեկանից, եթե ոչ ավելի վաղ, երեխաները սկսում են հետևել մայրիկներին, կրկնօրինակել: Դա կարող է լինել կոկետությունը, խնամվածությունը: Կարևոր է, որ փոքրիկը զգա Ձեր ուրախությունը, պատրաստակամությունը կին լինել, ոչ թե հետագայում դա ընկալի որպես պարտականություն, որից խուսափելն անհնար է:
Հայրական սերը, ուշադրությունը զգալու հնարավորությունը: Հաճախ կանացիության պակաս է զգացվում առանց հոր մեծացած երեխաների մոտ: Հոր հետ ճիշտ շփումը երեխային հնարավորություն է տալիս վստահություն զգալու դեպի արական սեռը, իրեն զգալու ավելի նուրբ, պաշտպանված:
Ընտանիքում սիրո արժեւորում, հոգատարություն պետք է լինի:
Սեռական դաստիարակությունը նույնպես պետք է ժամանակին սկսել: Ճիշտ, չափի մեջ տեղեկացվածությունը, երկու սեռերի փոխհարաբերությունների մասին կոռեկտ տեղեկությունները միայն կօգնեն Ձեր աղջկան:
Կանացի զբաղմունքներին պետք է ուշադրություն դարձնել: Դրանք կարող են լինել պարերի դասընթացները, գեղասահքը, երգը, նկարչությունը:
Կանացի մթնոլորտ ստեղծեք երեխայի համար: Նրա սեենյակը պետք է հիշեցնի աղջկական սենյակ, որտեղ կան տիկնիկներ, կա անպայման հայելի, փափուկ գորգ, շատ բարձեր և այլն:
Ladynews.am