Բյուկենենը պատմել է, թե ինչպես իր հաճախորդներից մեկը` տարեց մի կին, որը մշտական սեռական զուգընկեր ունի, գիշերները բարձրացել է անկողնուց և սեքսով զբաղվել բացարձակապես անծանոթ տղամարդկանց հետ: Մեկ կարևոր հավելում. կինը լուսնորդ է և իր բոլոր սեռական ոտնձգությունները կինը կատարել է այդ վիճակում գտնվելիս:

Ինչպես յուրաքանչյուր լուսնորդ կինը անգամ չի կասկածել իր երկակի կյանքի մասին: Նրա մշտական զուգընկերը պարբերաբար տան տարբեր հատվածներում հայտնաբերել է օգտագործված պահպանակներ, իսկ վերջում բռնել է ընկերուհուն «հանցագործության պահին»:

Կատաղած և խաբված լավագույն զգացմունքներում տղամարդը իր սիրելիից պահանջել է բացատրություններ, սակայն վերջինս չի կարողացել մեկնաբանություններ տալ և դիմել է բժշկի,որն էլ արդյունքում պարզել է, որ կինը տառապում է հավագյուտ խանգարումով «սեքս քնի մեջ»:

«Սեքսը քնի մեջ» դեռևս գիտությանը անհայտ ֆենոմեն է, որը Բյուկենենի խոսքերով լիովին տարբերվում է լունատիզմից: Պարզվել է, որ քնի մեջ սեքսով զբաղվելու համար անհրաժեշտ է սպասել ամենախոր քնի փուլին, երբ ձեր աչքերը արագ տեղաշարժվում են:

Բրիտանացի փորձագետ-սեքսոլոգ Նեյթ Սթենլին բացատրել է, որ այդ մարդկանց մոտ չեն թուլանում մկանները,այդ պատճառով նրանք անում են այն, ինչ տեսնում են երազում: Այդպիսի իրավիճակ կարող է ստեղծվել ալկոհոլի շահագործման կամ ուժեղ սթրես տանելու ժամանակ:
Yerevannews.am