Մենք էլ որոշեցինք համոզել մի քանի երիտասարդների` բացել տղամարդկանց անկողնային գաղտնիքները:Սիրում եմ սեքսի ժամանակ զգալ նրա շնչառությունը պարանոցիս, բայց մտածում եմ` հիմար կթվամ, եթե այդ մասին ասեմ: Դրա համար էլ, համբուրվելուց հետո միշտ մատներս սահեցնում եմ նրա մազերի միջով` դեմքը մեղմորեն շրջելով դեպի պարանոցս:
Միքայել, 25 տարեկան
Վերջացնելուց վայրկյաններ առաջ ուղեղս անջատվում է ու բառ անգամ ասել չեմ կարողանում: Այդ ժամանակ գլուխս հետ եմ տանում ու սկսում հրումն ուժեղացնել:
Արման, 30 տարեկան
Նա պարզապես պետք է ականջ դնի ինձ: Ինչքան ավելի ցածր եմ արտահայտվում, այնքան ավելի գրգռված եմ, նույնիսկ եթե ներքևում բավականին վճռական եմ գործում: Կարող եմ էրեկցիա ունենալ, բայց էլի ձանձրանալ:
Արամ, 28 տարեկան
Ինձ հանդիպել են կանայք, ովքեր կարծես անհանգստանում են, որ կունիլինգուսի չեմ անցնում: Բայց նա պետք է հասկանա. ուղղակի սկզբում գործողություններիս ընթացքն եմ ուրվագծում: Եթե մի տեղում մի քիչ երկար եմ մնում, նշանակում է ժամանակ եմ շահում: Բայց եթե ընթացքն ու դիրքերը հաճախ փոխում եմ, նշանակում է հաճույք եմ ստանում գործիցս: Դրա համար, ինչպես ասում են, պառկիր սիրելիս ու թուլացիր:
Դավիթ, 25 տարեկան
Երբ կենտրոնանում եմ նրա գործողությունների վրա, ոչ միայն սկսում եմ ծանր շնչել, այլև կծկում եմ շուրթերս, ասես պատրաստվում եմ մոմ փչել:
Վարդան, 27 տարեկան
Որպեսզի կինն ավելի ուժգին գրգռի առնանդամս, երբ նա չափազանց մեղմ է դա անում, ես նրան ուղղակի ասում եմ, որ չձանձրացնի ինձ: Դրանից հետո նա գործում է առանց կաշկանդվելու:
Տիգրան, 35 տարեկան
Երբ աղջիկը ինձ խելքահան է անում, քաշում եմ անկողնու ծածկոցը, բռնում նրան մեջքից, հետույքից, մազերից. այն ամենից, ինչին ձեռքերս կհասնեն: Եթե նա չգիտի իր անելիքը, միշտ պատրաստ եմ ձեռք մեկնել:
Գեղամ, 27 տարեկան
Երբ նա չափից ավելի լռակյաց է, մատներս սահեցնում եմ մարմնի զգայուն հատվածներով: Դրանից նա սկսում է ճչալ, ինչը, ինձ համար, նույնքան հաճելի է, որքան տնքալը: Բացի այդ, դա ստիպում է նրան ավելի աղմկոտ լինել, ինչը ինձ չափազանց դուր է գալիս:
Ալբերտ, 26 տարեկան
Եթե նրա մոտ լավ չի ստացվում, ձևացնում եմ, թե հրաշալի է ու ասում եմ, որ հիմա իմ հերթն է նրան հաճույք պատճառելու: Բայց եթե նույնիսկ ամեն ինչ ճիշտ է անում, չափազանց եսասեր եմ, որպեսզի ինքս ինձ դա խոստովանեմ:
Խորեն, 29 տարեկան
Երբ նա ճիշտ կոճակին է սեղմում, ոտներս սկսում են դողալ: Այդպիսի պահերին նման եմ լինում շան, որ քորում է իրեն` մարմնին կպած լվերի պատճառով:
Ժիրայր, 27 տարեկան
Եթե ուզում եմ, որ աղջկա ձեռքերը մնան մարմնիս կոնկրետ հատվածներում, ասենք հետույքիս տարածքում, սպասում եմ, որ ձեռքերն այնտեղ մի քիչ թափառեն, հետո իմ ձեռքերը տարածում եմ նրա ձեռքերի վրայով, մատներս միահյուսում նրա մատներին և ուղիղ նայում աչքերին, հետո հետ եմ քաշում ձեռքերս` նրանը թողնելով տեղում:
Հենրի, 25 տարեկան
Եթե մի աղջիկ ինձ գրավում է, ես հայտնվում եմ նրա բոլոր արարքների հիպնոսի տակ: Բայց եթե ձանձրալի է անկողնում, կարող եմ հառել աչքերս նրա մերկ կրծքին կամ հետույքին ու այդպես մնալ: Արդյունքում էրեկցիա չեմ ունենում, նա իրեն պարտված է զգում:
Արթուր, 30 տարեկան
Երբ կինը վերև-ներքև է անում, ցատկոտում վրաս, թեթևակի թեքում եմ ազդրերս այսկողմ-այնկողմ, ինչի արդյունքում նա մի փոքր կորցնում է հավասարակշռությունը: Նրա վերուվարումները շրջանաձև են դառնում, ինչն էլ 10 անգամ ուժեղացնում է զգացողությունը:
Արեն, 31 տարեկան
Եթե ամեն ինչ հրաշալի է ընթանում, ես կամ կծկում եմ հետույքիս մկանները, կամ առնանդամս վերև-ներքև հավաքում: Ես վստահ եմ լինում, որ նա արագ կըմբռնի` ինչ է ինձ դուր գալիս` զգալով այնտեղ` ներքևում արվող ազդանշանները:
Ռաֆայել, 28 տարեկան
Հ.Գ. “Ինչ կցանկանայիք փոխել ձեր սեռական կյանքում” հարցին կանանց 34 տոկոսը պատասխանել է` “որպեսզի մեր հաղորդակցությունն ավելի շատ լիներ”:
cosmo.am