Կիեւում 16-ամյա աղջիկները ստիպել են իրենց հասակակից աղջկան մարմնավաճառությամբ զբաղվել՝ իրենց պարտքը մարելու համար:

Դեռահաս կավատուհիները համացանցում տեղադրել են հեռախոսահամարը, որով կարելի է զանգահարել եւ ժամադրվել պարտապանի հետ եւ անգամ հաճախորդների տվյալների բազա են կազմել, հաղորդում է ուկրաինական «Վզգլյադ» ինտերնետը-պարբերականը:

Երկու շաբաթվա ընթացքում, մինչեւ ոստիկանության կողմից բռնվելը, աղջիկը սպասարկել է 6 հաճախորդի՝ ժամը 50 դոլար գնով: Ընդ որում, ողջ գումարը նա տվել է կավատուհիներին: Ներկայումս ոստիկանությունը քննում է այս գործը:

Դեռեւս անհայտ է, թե ինչպիսին կլինի պատիժը անչափահաս աղջիկների նկատմամբ:


http://news.am/arm/news/176115.html