Վերջինս հավաքվածներին կոչ էր անում մասնակցել դեկտեմբերի 10-ին կայանալիք համազգային երթին և տապալել իշխանությանը։ «Հերիք է դիշովկա Սերժի ընտանիքին պահենք, մենք միայն մեր երեխաներին կարող ենք կերակրել, երեկ կաստրուլյա եմ տարել և շպրտել նախագահի դեմքին, թող այդ կաստրուլյան վերցնի և իր բորշը լափի»։
Տիկնոջ խոսքով՝ հայ մայրերի համբերության բաժակը լցվել է և այդ կաթսան խորհրդանշում է, որ Սերժ Սարգսյանը կնոջ նման վախկոտ է, և առանց ժողովրդի աչքերին նայելու նրանց սննկացնող օրենքներ է ընդունում։ «Պետք է Սերժը դուխ ունենա ու գա ժողովրդի դիմացը կանգնի ու ասի․ լավ եմ անում ձեր աչքի թայն էլ հանում եմ»,- ասաց կին ազատամարտիկը։
hraparak.am