Ժամը 20:00-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել և ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ, փրկարարները դուրս բերեցին երիտասարդի դին և մեկ ժամից ավելի է սպասում են, մինչև կժամանի դի տեղափոխող բրիգադը:
shamshyan.com