Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը, ովքեր մահացածի մոտ հայտնաբերել են անձնագիր Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի բնակիչ, 50-ամյա Ա. Աղաբաբյան անվամբ:

Անձնագիրը պատկանում է մահացածին, թե՝ ոչ, դա պետք է պարզվի քննության ընթացքում, ինչի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
shamshyan.com