1. Չափազանց դեռատի աղջնակը մտածում է, որ

– ինքը երբեք առանց սիրելու չի համբուրվի,

-իսկ շրթունքներին համբույրն արդեն հարաբերություններ են,

– սենյակը հավաքել ու ամանները լվանալ պետք է միայն ծնողներից ազատվելու համար,

– տղամարդու մարմնի ամենագեղեցիկ մասն աչքերն են (և թարթիչները),

– սեքսով զբաղվել կարելի է միայն ամուսնությունից հետո,

– եթե տղան ժամադրությունից հետո տուն չի ճանապարհել, ուրեմն ոչխար է:

2. Դեռատի աղջիկը մտածում է, որ

– ինքն արդեն հասուն կին է,

– ինքը կաշխատի մինչև ամուսնությունը կույս մնալ,

– և կամուսնանա միայն սիրելով, և անպայման ճերմակ զգեստով, քողով ու մնացած նրբություններով,

– տունը հավաքել պետք է միայն եթե հյուրեր են սպասվում,

– տնից դուրս գալիս պետք է անպայման դիմահարդարվել՝ տոնային կրեմ, դիմափոշի, թարթչաներկ, աչքի ու շրթունքների մատիտ, շրթներկ…

– եթե տղան մարտի 8-ին ծաղկեփունջ չի նվիրում, ուրեմն ոչխար է,

– տղամարդու մարմնի ամենագեղեցիկ մասը ձեռքերն են:
3. Երիտասարդ կինը մտածում է, որ

– ինքը չի քնի ամուսնացած տղամարդու հետ,

– և երբ ամուսնանա, երբեք չի բաժանվի,- որոշակի տարիքում պետք է ամուսնանալ, թե չէ տանը կմնա,

– երեխաներ կարելի է ունենալ, միայն երբ ավարտում ես համալսարանը, բնակարան ես գնում, աշխատանք ես ունենում,

– տղամարդու մարմնի ամենագեղեցիկ մասն ուղեղն է,

-տունը հավաքելու համար կարելի է և տան աշխատող ունենալ,

– եթե տղամարդը սեքսից հետո Ֆեյսբուքում ընկերության հրավեր չի ուղարկել, ուրեմն ոչխար է,

– տնից դուրս գալիս պետք է քսել շրթունքներն ու թարթիչները, և ընդհանրապես, բնական դիմահարդարումն ամենալավ բանն է:

4. Հասուն կինը մտածում է, որ

– սեքսը դեռ առիթ չէ տղամարդուն Ֆեյսբուքում ավելացնել ընկերների ցուցակ,

– իսկ համբույրը դեռ դավաճանություն չէ,

– դրա հետ մեկտեղ ինքն այլևս չի դավաճանի իր տղամարդուն,

– հարաբերություններն այն են, երբ կես տարի ապրում ես տղամարդու հետ ու չես փոշմանում,

– տղամարդու մարմնի ամենագեղեցիկ մասը հետույքն է,

– չի կարելի ապրել կեղտոտ տանը,

– եթե տղամարդը որոշակի տարիքում չի հասել որևէ բանի, ապա ոչխար է:

5. Չափազանց հասուն կինը մտածում է, որ

– ինքը երբեք չի ասի «երբեք»,

– որովհետև ամեն ինչ ա-նի-մաստ է:
Mari Love