1. Կինը չի կարող օրգազմ ապրել թեկուզ մեկ վայրկյանով չփակելով աչքերը:
2. Օրգազմի ժամանակ ուղեղը թթվածին չի ստանում, և կնոջ մոտ նկատվում են հեշտոցի, արգանդի և անգամ որովայնի մկանների կծկում, իսկ դա չնկատել հնարավոր չէ: Հեշտոցային մկանների կծկում ամեն կին չէ, որ կարող է կեղծել, ուստի եթե նման կծկում չեք զգացել, ուրեմն կինը օրգազմ չի ապրել:
3. Մինչև օրգազմը չվերջանա, կինը չի խզում էրոգեն գոտու և գրգռիչի (առնանդամ, լեզու, մատներ) կապը: Միայն օրգազմի ավարտից հետո են որոշ կանայք հեռացնում գրգռիչը, եթե սիմուլյացիայի շարունակությունը դառնում է ցավոտ:
4. Եթե սեքսն ավարտվում է օրգազմով, օրգանիզմը թուլանում է, և կինը ցանկանում է լուռ պառկել կամ էլ քնել: Իսկ եթե կինը գրգռվել է, բայց վերջնական կետին չի հասել, ապա նա որոշ ժամանակ դեռ ակտիվ կլինի, քանի որ չի ստացել այն, ինչ ցանկացել է, և փորձում է բզել տղամարդուն (համբույրներ, խոսակցություններ և այլն):
5. Օրգազմ ստացող կնոջ դեմքն այլայլվում է ինքնաբուխ ծամածռությունից: Դա չի խոսում նրա դժգոհության մասին, պարզապես այդ ժամանակ կանայք չեն կարողանում կառավարել իրենց դեմքի մկանները: Ուստի եթե կնոջ դեմքին երկրային հաճույքի արտահայտություն է, ապա դա նույնպես օրգազմի կեղծում է: Շնորհակալ ժպիտն ու հաճույքի արտահայտությունը կերևա հետո, երբ կինն ուշքի կգա և կհանգստանա, իսկ օրգազմի ժամանակ վայելքի արտահայտություն հնարավոր չէ արտահայտել:
6. Օրգազմի ժամանակ կնոջ սիրտը սկսում է արագ և ուժեղ զարկել, իսկ սիմուլյացիայի ժամանակ սրտի աշխատանքը գրեթե չի փոխվում:
blognews.am