Առանց պատճառի արցունքները, որոնք առաջանում են ուտելու ժամանակ և թափվում են մի աչքից, կոչվում են “կոկորդիլոսի” արցունքներ և հանդիսանում են դիմային նյարդի կաթվածի հետևանք: Դիմային նյարդի սեկրեցիոն հյուսվածքները գրգռում են և թքագեղձերը, և արցունքագեղձերը: Կաթվածից հետո դիմային նյարդի վերականգնման ժամանակահատվածում սեկրեցիոն հյուսվածքների միջև առաջանում են պաթոլոգիկ կապեր, որոնք բերում են նրան, որ ուտելու ժամանակ ակտիվորեն աշխատում են ոչ միայն թքագեղձերը, այլ նաև արցունքագեղձերը, այդ պատճառով մարդը լաց է լինում: Հաճախ դիմային նյարդի կաթվածի պատճառ է դառնում հերպեսի վիրուսը:

Ի՞նչ անել

1. Բուժել հերպեսը, որպեսզի կանխարգելել դիմային նյարդի կաթվածը, և, որպես հետևանք, “կոկորդիլոսի” արցունքները:

2. Դիմային նյարդի կաթվածի ժամանակ ընդունել հորմոնալ դեղամիջոցներ, դա թույլ կտա կանխարգելել “կոկորդիլոսի” արցունքների առաջացումը:

3. “Կոկորդիլոսի” արցունքների առաջացման դեպքում դիմել վիրաբույժի` “կոկորդիլոսի” արցունքները բուժվում են վիրաբուժական միջոցներով:
doctors.am