Կիրովի անվան զբոսայգու (Կոմայգու) ներսում գործող տղամարդկանց զուգարանի հետնամասի սենյակները Կոմայգու պահակը 1000 դրամով տրամադրում է այգում կանգնող տրանսվեստիտ մարմնավաճառներին՝ իրենց հաճախորդներին սպասարկելու համար: Այս մասին NEWS.am-ին ասել է «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանը, ով այգում ստորագրահավաք է անցկացնում տրանսվեստիտ մարմանավաճառների դեմ: Ավելին՝ ըստ նրա տեղեկությունների, պահակն այդ սենյակը տրամադրում է միայն տղամարդ մարմնավաճառներին կամ միասեռական զույգերին:
NEWS.am-ը զրուցել է Կոմայգու պահակի հետ, ով հերքել է այդ տեղեկությունը։ Նա պնդել է, որ զուգարանի հետնամասում միայն խողովակներ են: Սևան Աղաջանյանին և լրագրողին պահակը ուղեկցել և ցույց է տվել այդ սենյակները:
Մանրամասները՝ այստեղ։
Աղբյուր՝ hraparak.am