Եվրոպայի ամենամեծ ու ակտիվ Էթնա հրաբուխը շարունակում է մոլեգնել ու շիկացած լավա ժայթքել, գրում է Daily Mail-ը ՝ ներկայացնելով ուշագրավ ֆոտոշարք Սիցիլիայից։
Ժայթքումն արդեն 16-րդն է այս տարվա ընթացքում, սակայն այն որևէ վտանգ չի ներկայացնում լեռան ստորոտին տեղակայված բնակավայրերի համար։
Էթնայի վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել 1992թ., ինչի հետևանքով շիկացած լավայից գոյացած կասկադն իջել է լեռան լանջերով դեպի ներքև։ Ըստ գիտնականների՝ արդեն 500 հազարի տարի է, ինչ Էթնայի ժայթքումները կանոնավոր բնույթ են կրում։
Աղբյուր՝ www.tert.am
Comments are closed.