Հարավաֆրիկյան Հանրապետությունում երկու երեխաների առեւանգել են, բռնաբարել եւ խեղդել հանրային զուգարանում: Յոնելիզա եւ Զանդիլե Մալիները խաղում էին տան բակում, երբ նրանց առեւանգել են: Երեխաներից մեկի մայրը պատմել է, որ ամեն 10 րոպեն մեկ դուրս է եկել բակ եւ հետեւել երեխաներին: Սակայն ինչ-որ պահի փոքրիկների ձայնը չի եկել:

2 եւ 3 տարեկան երեխաների ծնողները փնտրել, բայց չեն գտել նրանց, իսկ մի քանի օր անց ոստիկանությունը հայտնաբերել է Դիսփլոթ քաղաքի զուգարաններից մեկում: TCH-ը, վկայակոչելով The Daily Mail-ը, դեպքը շշմեցրել է ՀԱՀ-ի բնակիչներին եւ սկանդալ հարուցել:

Ոստիկանությունը հինգ տղամարդու է ձերբակալել: Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ պահանջելով կաղախան բարձրացնել բռնարարք կատարողներին: Հանցագործությունը դատապարտել է նաեւ նախագահ Ջեյքոբ Զուման:


Աղբյուր՝ news.am