Համբույրները դրականորեն են ազդում մարդու  ոչ միայն հոգեկան, այլեւ ֆիզիկական առողջության վրա: Դրանք լավ վիճակում են պահում օրգանիզմի իմուն եւ սրտանոթային համակարգերը:  Սա տեղի է ունենում սրտի կծկումների ուժգնության եւ հաճախականության ավելացման շնորհիվ: Երկար տեւողությամբ համբույրները բարելավում են արյան հոսքը, որի արդյունքում նյարդային բջիջները հագենում են թթվածնով եւ սնուցիչներով: Ստացվում է, որ համբույրը բարելավում է մարդու հիշողությունը եւ ինքնազգացողությունը: Այսպիսի եզրակացության են հանգել  գիտնականները, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ին:

Բացի դա համբույրները դրական են ազդում շնչառական համակարգի վրա՝ այդ կերպ մաքրելով թոքերն ու բրոնխները: Եւս մեկ հետաքրքիր փաստ. համբույրի սիրահարները ավելի հազվադեպ են ատամնաբույժի դիմում, քանի որ կարիեսի հետ կապված ավելի քիչ խնդիրներ ունեն:

Գիտնականների հետազոտություններից մեկն ապացուցում է, որ մարդիկ, ովքեր հաճախ են համբուրվում, ավելի ամուր իմունիտետ ունեն: Սա նեյրոպեպտիդների առաջացման շնորհիվ է, որոնք հակաբակտերիալ հատկություններ ունեն:


Աղբյուր՝ news.am