Պարզվում է, որ քրիստոնեության անվան տակ միասեռականություն, արյունապղծություն՝ ինցեստ, մանկապղծություն (պեդոֆիլիա), բացի դրանից նաև ինչ-որ տեղ ինքնասպանություն քարոզող Հայաստան ներթափանցած «նոր» աղանդը բոլորովին էլ նորություն չէ, և իրականում այն ոչ թե Ուկրաինայից է եկել մեզ մոտ, այլ ԱՄՆ-ից:

Այս մասին «Իրավունքի» թղթակցի հետ զրույցում նշել է «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը ու հավելել. «Ցավալի է, որ նոր են այս աղանդի մասին արձագանքում: Այս կառույցը կար և ոչ թե նոր է եկել, այլ 2005-2006 թվականից գործում է Հայաստանում: 2005 թվականից սկսած նրանց թիվը մի երեք անգամ ավելացել է: Ըստ իմ տվյալների՝ մի քանի հարյուրի է հասնում, մոտավորապես՝ 300-400 մարդ: Դեյվիդ Բերգի «Աստծո զավակները» կամ «Ընտանիք» աղանդի հիմքում որևէ ուկրանիական տարր չկա, այն հիմնվել է Ամերիկայում և մասսայական դատական պրոցեսներ են եղել դրա նկատմամբ:


http://hayeli.am/article/361618/