2011-ին գրանցվել է 71 սեռական հանցագործության դեպք, որից՝ 15-ը բռնաբարություն, 2012-ին 105 սեռական հանցագործություն, որից բռնաբարություն՝ 19-ը, 1013-ի 6 ամսվա ընթացքում 59  սեռական հանցագործություն՝ 12 բռնաբարության դեպքերով: Այս մասին այսօր` սեպտեմբերի  17-ին հրավիրված ասուլիսին ասաց ԵԱՀԿ փորձագետ Դավիթ Թումասյանը:

Նրա խոսքով, սեռական ոտընձգությունները հիմնականում կատարվում են անչափահասների նկատմամբ: Դավիթ Թումասյանը, ներկայացնելով պատկերը Հանրապետության մասշտաբով, մանրամասնեց. «2012թ.  դրությամբ հանցագործությունների մեծամասնությունը գրանցվել է Երեւանում` 27 սեռական հանցագործության դեպքով: 2-րդ տեղում Արարատի մարզն է 17 դեպքով, 3-րդ Արմավիրի մարզը՝ 14 դեպքով, Կոտայքի մարզը՝ 14 դեպքով, Լոռին եւ Սյունիքը՝ 9-ական դեպք, Գեղարքունիքի մարզը՝ 7 դեպքով, Արագածոտնը՝ 4 դեպքով, Տավուշը` 3, Շիրակը` 2, Վայոց Ձորը` 1: Իսկ 2013թ. 6 ամսվա կտրվածքով կրկին առաջին տեղում Երեւանն է`  16 դեպք, Արմավիրը` 9 դեպք, 3-րդը Արագածոտնը եւ Կոտայքը` 6 դեպքով, Շիրակը՝ 4 դեպքով, Գեղարքունիքում, Լոռիի, Սյունիքի եւ Տավուշի մարզում գրանցվել է  2-ական դեպք եւ Վայոց Ձորի մարզում 1 դեպք: Ընդ որում, 6 ամսվա կտրվածքով չի գրանցվել բռնբարության դեպք Վայոց ձորի մարզում, Արմավիրի մարզում, Լոռիի եւ Սյունիքի մարզերում: Այսինքն` եղել են սեռական ոտնձգություն»,- ներկայացրեց Դավիթ Թումասյանը:

Իսկ Կանանց ռեսուրսների կենտրոնի սեռական բռնության ճգնաժամային ծառայությունների ղեկավար Տաթեւիկ Աղաբեկյանը ասաց, որ «ՀՀ Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի «Սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները» հոդվածներում փոփոխությունների եւ լրացումներ նախագիծում  լրացումներ եւ փոփխություններ կատարելու աշխատանքները դեռ 2010թ.-ից են նախաձեռնել: Նա նաեւ հիշեցրեց թիվ 11 հատուկ դպրոցում ուսուցչի կողմից անչափահասների նկատամաբ սեռական ոտնձգությունները, որն էլ իր հերթին օրենքում լրացումների եւ փոփոխությունների առիթ է դարձել:


http://news.am/arm/news/171605.html