Հայկական դոմիով գրանցված sex shop-ի՝ սեքս խաղալիքներ առաջարկող խանութի (որը կազմակերպվում է առաքման միջոցով) 3 կայք կա համացանցում, կամ, գոնե, մենք այդքանն ենք գտել:
«Հայկական Վարկած»-ը որոշեց զրուցել սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ՝ պարզելու հայ իրականության մեջ սեքս խաղալիքների պահանջարկի չափը: Նախ սեքսոպաթոլոգը զարմացավ, որ իր հարցազրույցի տեսանյութը հայտնվել է sex shop –ի կայքում` նա տեղյակ չէր դրանից: Այնուամենայնիվ, թեման հետաքրքիր էր՝ ովքե՞ր են նախընտրում նման խաղալիքներ, ի՞նչ տարիքային խմբեր են օգտվում դրանից և այլն.
«Այո, լինում են դեպքեր, հիմնականում արտերկրից եկածներն են դիմել՝ ասելով, որ բժիշկներն են իրենց խորհուրդ տվել, հարցնում են՝ ի՞նչ հակացուցումներ կան, ինչքա՞ն երկար կարող են օգտագործել: Դե քանի որ սեքս-խաղալիքների թեման մեզանում քիչ ուսումնասիրված է, այսինքն՝ այդ թեմային քիչ են անդրադառնում, այդ իսկ պատճառով դիմողներն էլ քիչ են: Միանշանակ կարող եմ ասել, որ հաճախակի չեն դիմում, դա նոր մոտեցում է և շատերը չեն պատկերացնում, իսկ ահա արտերկրում դա լայն տարածում ունի»,- ասաց բժիշկ-սեքսոպաթոլոգը՝ մանրամասնելով թեման. «Սեքս-ապրանքները սեռական կյանքի այլըտրանքային ձևերից են, որոնց օգտագործումն ունի առավելություններ, թերություններ և վտանգներ:
Սեքս խաղալիքներն ի հայտ են եկել 19-րդ դարի երկրորդ կեսին և ի սկզբանե օգտագործում էին բժշկության մեջ` կանացի հիստերիան բուժելու նպատակով, այժմ դրանց օգտագործման շառավիղը ավելի է ընդարձակվել և օգտագործվում են բնական կյանքի երանգները խտացնելու համար:

Սեքս-ապրանքները պետք է օգտագործվեն բժիշկ-սեքսոպաթոլոգի հետ խորհրդակցելուց հետո, քանի որ դրանք ունեն իրենց հստակ ցուցումներն ու հակացուցումները: Բժշկի հետ խորհրդակցելն անհրաժեշտ է ապրանքի տեսակը ճիշտ որոշելու, դրա օգտագործման ձևերը ճշտելու նպատակով:
Դրանք ավելի շատ կանանց համար են, բայց կա նաև տեսականի տղամարդկանց համար: Ի սկզբանե սեքս-խաղալիքները ստեղծված են եղել կանանց համար, քանի որ կնոջ համար էր դժվար մշտական զուգընկեր գտնել, իսկ տղամարդու համար խնդիր չէր:
Դրանք ծառայում են սեռական կյանքում զանազանություն և խայտաբղետություն ներմուծելու համար: Դրանից բացի, սեքս-ապրանքներն օգտագործվում են նաև բուժական նպատակներով` մի շարք խանգարումների դեպքում, օրինակ երբ միայնակ կինը երկար ժամանակ սեռական կյանք չունի, խուսափում է սեռական հարաբերություններից, չի ուզում մշտական զուգընկեր ունենա, բժշկի հետ խորհրդակցելուց հետո՝ գնում է և ընտրում սեքս-ապրանք: Սեքս-շոփը ունի ոչ միայն սեռական կյանքը հետաքրքրացնելու, այլև սեռական խանգարումները բուժելու միտում:
Ինչ վերաբերում է դրանց թերություններին, պարբերական օգտագործումը կարող է առաջացնել ֆիքսվածություն, կախվածություն այդ խաղալիքներից, մինչդեռ սեքս-խաղալիքը պետք է լինի օգնական, ոչ թե փոխարինիչ և կարճաժամկետ դերակատարություն ունենա՝ սեռական կյանքում թարմություն ներմուծելու համար:
Մյուս թերությունները և առողջության համար վտանգներն ի հայտ են գալիս դրանց սխալ օգտագործման հետևանքով: Մասնավորապես, դրանք կարող են տարբեր վիրուսների, վարակների աղբյուր հանդիսանալ, եթե չպահպանվեն հիգիենայի կանոնները: Խորհուրդ չի տրվում սեքս-խաղալիքներն օգտագործել տարբեր զուգընկերների հետ, դրանք պետք է օգտագործել անպայման լվանալ ջրով և օճառով, ուրիշների հետ օգտագործելու պարագայում անպայման օգտվել պահպանակից: Ապրանքները պետք է մանրակրկիտ խնամքի ենթարկվեն, լվանան, մաքրվեն և այլն, երեխաներից թաքուն պահվեն, որովհետև դրանք վառ գունավորում ունեն և կարող են շփոթել մանկական խաղալիքների հետ: Պահանջվում է, որ այն օգտագործվի մեկ զուգընկերոջ հետ, երբ թեկնածուները փոխվում են, դրանց օգտագործումը վտանգ է ներկայացնում:
Դեռահասներին խորհուրդ չի տրվում դրանք օգտագործել, որովհետև կարիքը չկա, իսկ եթե կա, ապա միմիայն` բժշկի թույլտվությամբ և խորհրդով: Սովորաբար, սեքս-ապրանքները օգտագործում են 20-25 տարեկանից բարձր անձինք»:
armversion.am