Գիտնականները հայտնաբերել են ուղեղի այն բջիջները, որոնք պայքարելու եւ սեքսով զբաղվելու ցանկություններն են վերահսկում:

Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի կենսաբանները գենետիկորեն սահմանված նեյրոններ են հայտնաբերել, որոնք մկների ագրեսիվ պահվածք են վերասհկում: Ուղեղի խորքերում տեղադրված բջիջներին միայն լուսային իմպուլսների միջոցով է հնարավոր ազդել, Mail Online վկայակոչելով հաղորդում է FederalPost-ը:

Գիտնականները հայտնաբերել են, որ լույսի իմպուլսով գրգռման պարագայում այդ նեյրոնները որձ մկանը ստիպում են անկախ սեռից` մեկ այլ մկան վրա հարձակվել:

Հետազոտության արդյունքները թույլ են տալիս այն եզրահանգանը գալ, որ հիշյալ նեյրոնների ակտիվության մակարդակը կարող է մարդուն ստիպել` ընտրություն կատարելու` սեքսի եւ ագրեսիվ գործողությունների միջեւ:


Աղբյուր՝ news.am