Նրանց թվին է պատկանում նաև սկանդալային երգչուհի Լեդի Գագան, ով սոցիալական ցանցերից մեկում տեղադրել է լուսանկար, որում նա ամբողջությամբ մերկ պառկած է բազկաթոռի վրա: Նման արարքի է դիմել նաև ռոք-աստղ Քորթնի Լավը: Առանց վարտիքի լուսանկար է հրապարակել նաև Ռիհաննան:
Ինչ վերաբերում է արտասահմանյան շոու-բիզնեսի արական սեռի ներկայացուցիչներին, ապա նրանք չեն ցանկանում հետ մնալ կանանցից: Մասնավորապես, կանադացի երգիչ Ջասթին Բիբերը մեծ հաճույք է պատճառել իր երկրպագուհիներին` լուսանկարվելով իջեցված տաբատով և առանց վերնաշապիկի: Ռասել Բրենդն ավելի հեռու է գնացել. նա լուսանկարվել է լիովին մերկ:
Դերասանուհիներ Հայդի Քլումը և Դեմի Մուրն ամբողջությամբ չեն մերկացել, այլ նկարվել են լողազգեստներով