Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հունվարի 11-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում Վոլոդյա Նիկոյանը իրենց բնակարանի ննջասենյակում հարբած վիճակում գտնվող որդու՝ Վլադիմիրի կողմից իրեն հայհոյելու, վիրավորելու, բռունցքով իր գլխին հարվածելու պատճառով վիրավորված՝ նույն սենյակում գտնվող դանակը վերցրել, մեկ անգամ հարվածել է որդու կրծքավանդակի ձախ կեսի սրտապտկային հատվածին և ապօրինաբար նրան զրկել կյանքից:

Որդուն դիտավորյալ սպանելու համար Վոլոդյա Նիկոյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Որպես Վոլոդյա Նիկոյանի խափանման միջոց՝ ընտրված է չհեռանալու մասին ստորագրությունը:
slaq.am