«Մաքսիմն ինձ ասաց, որ ես չանհանգստանամ: Նա ասաց, որ կարծում է սպանել է երեխային: Ես վազեցի երեխայի մոտ, իսկ ամուսինս` իմ ետևից: Ամուսինս ասաց, որ պետք է մարմինը թաքցնել:Մնացածը ես վատ եմ հիշում:Նա վերցրեց երեխայի շորերը, որով երեխան դպրոց էր գնում և դուրս եկավ տանից: Ես հանգստացա արդեն: Ամուսինս ասաց, որ առավոտյան գնամ դպրոց և հարցնեմ երեխայի մասին և ասեմ, որ երեխան տուն չի եկել»,- սառնասրտորեն պատմել է կինը:

Այդ ամենից հետո, երեխայի մայրը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երեխան չի վերադարձել տուն:Երկուշաբթի օրն արդեն երեխայի 39-ամյա հայրը խոստովանել է իր հանցանքի մասին: «Ինձ թվում է նա երեխային ինչ-որ բանով է հարվածել , քանի որ նա այդ մասին էր խոսում»,- ասել է երեխայի մայրը:

Երեխային ոստիկանությունը մի քանի օր շարունակ փնտրում էր: Որոնողական աշխատանքների արդյունքում երեխայի դին գտել էին աղբարկղի մեջ: Այս մասին գրում է lifenews-ը:

Նյութի աղբյուր՝ operativ.am