Ստիպողական հավատարմության
Եթե ամուսինը ծաոայում է կամ երկարատև աշխատանքի է մեկնել հեռավոր վայր և աշխատանքի անցել այնպիսի հիմնարկությունում, որտեղ աշխատակիցները միայն տղամարդիկ են, իսկ ուրիշ կանանց հետ շփվելու ոչ ժամանակ և ոչ էլ հնարավորություն ունի, ապա նրա մտքով իսկ չի անցնի դավաճանել սեփական կնոջը, ում վերջին անգամ մի քանի ամիս առաջ է տեսել:
Կենսաբանական հավատարմություն
Գիտնականները հայտնաբերել են, որ գոյություն ունի այսպես կոչված հավատարմության հորմոն՝ վագոպրեսին: Դաշտամկների վրա կատարած գիտափորձերի ընթացքում հետևելով նրանց վարքագծին՝ գիտնականները նկատել են, որ մկների մի մասն ապրում է զույգերով: Նրանք չեն դավաճանում միմյանց և հոգ են տանում իրենց սերունդների մասին, մինչդեռ մյուսները (հատկապես արուները) մշտապես վախում են իրենց գուգընկերուհուն և չեն էլ մտածում ձագեր ունենալու մասին: Հետազոտությունները պարզել են, որ դա պայմանավորված է վագոպրեսին կոչվող հորմոնով: Այն սովորաբար արտադրվում է սեռական հարաբերության ժամանակ՝ գուգընկերոջ մոտ այն համոզմունքն առաջացնելով, որ նա երջանկության գգացում կարող է ունենալ միմիայն իր միակ գուգընկերուհու հետ անկողին մտնելով: Իսկ ահա այդ հորմոնի պակասը մշտական դավաճանությունների պատճառ է դառնում: Այդպես է և՛ կենդանիների, և՛ մարդկանց մոտ. նրանք, որոնց ամուսինների մոտ սեռական ակտի ժամանակ արտադրվում է հավատարմության հորմոնը, երջանիկ մարդիկ են, քանի որ ամուսինների մոտ ձախ գնալու ցանկություն չի առաջանում:
Գիտակից հավատարմություն
Այս դեպքում զուգրնկերները գիտակցում են, որ միմյանց դավաճանելը լավ բան չէ և անգամ ձեռնտու չէ: Սովորաբար ամուսինները հավատարմության օգուտների մասին սկսում են գիտակցել դավաճանելու անհաջող փորձից հետո՝ դրա բոլոր հետևանքներով հանդերձ, կորցնում են երկրորդ կեսի վստահությունը, կանգնում ամուսնալուծվելու սպառնալիքի առաջ:
Ընտանիքի անդորրը շատ անգամ վերականգնվում է տարիքային փոփոխությունների և բարոյապես աճելու արդյունքում, քանի որ հավատարմության գաղափարին գալու համար հարկավոր է նախ գիտակցորեն հասունանալ:
Այս հարցում մեծ դեր է խաղում նաև դաստիարակությունը: Եթե ընտանիք կազմած մարդու ծնողները միմյանց հավատարիմ են եղել, ապա նա նույնպես երբեք չի վարձի դավաճանել իր կողակցին:
Դժվար թե գտնվի որևէ տղամարդ կամ կին, ով կյանքում գոնե մեկ անգամ չի գայթակղվել թեկուզ կարճ ժամանակով “ճշմարիտ ուղղուց” շեղվելու ցանկությամբ: Այս դեպքում միշտ շահել են նրանք, ովքեր գիտակցորեն հրաժարվել են գնալ այդ խորդուբորդ ճանապարհով՝ այդպիսով չավերելով իրենց ստեղծած բոլոր արժեքները, չարատավորելով սիրելիի հանդեպ տածած սերը, չկորցնելով նրա վստահությունը:
Երևակայական հավատարմություն
Ընտանիքում արտաքինից առողջ ընտանեկան մթնոլորտ է պահպանվում, իսկ դեպի ձախ “արշավները” ծածուկ են մնում՝ նախազգուշական միջոցների խիստ պահպանմամբ: Սովորաբար այս դեպքում նա, ում դավաճանում են՝ կամ ոչինչ չի կասկածում և շարունակում է ապրել երևակայական երջանկության մեջ, կամ ամեն ինչ շատ լավ իմանալով հանդերձ՝ ձևացնում է, թե ոչնչից տեղյակ չէ՝ հանուն այդ նույն երևակայական երջանկության պահպանման: Հաճախ այդպիսի ընտանիքը չի քայքայվում միայն այն պատճառով, որ իրականության մասին չի բարձրաձայնվում, ամուսիններն ընդհանրապես խուսափում են շոշափել այդ թեման, մեղադրել միմյանց: Եվ նա, ով տեղյակ է դավաճանության մասին, այնուամենայնիվ, աչք է փակում դրա վրա, հնարավորություն է տալիս երկրորդ կեսին ինչ-որ ժամանակ կողքի վրա զվարճություններ փնտրել՝ իմանալով, որ վերջում նա վերադառնալու է ընտանիք:
Հավատարմությունը՝ կասկածանքի կշեռքի նժարին
Մեզնից յուրաքանչյուրը հավատարմության իր “պաշարն” ունի, որը մշտապես լրացվում է կողակցի հետ հարաբերություններից ստացած լիցքերով: Եվ երբ ճակատագիրը սիրելիին դավաճանելու գայթակղության առաջ է կանգնեցնում, հարկավոր է օգտվել այդ պաշարից: Եթե դուք վստահ եք զուգընկերոջ հավատարմության և սիրո մեջ, չարժի կասկածել սիրային արկածներ որոնել:
doctors.am