Խնդիր 2. Փոքրիկ Սերժիկը մեկ ժամվա ընթացքում Մոնտե-Կառլոյում տանուլ տվեց 150 հազար դոլար, իսկ Բադեն-Բադենում` երկու անգամ ավելի շատ։ Քանի շաբաթ է տեւել փոքրիկ Սերժիկի արձակուրդը, եթե Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է 300 միլիոն դոլարով։
Խնդիր 3. Իշխանափոխությունից հետո բոլոր ցանկացողներին հնարավորություն տրվեց 3-ական անգամ հասցնել Տիգրան Սարգսյանի վզակոթին։ Որքա՞ն է կազմում ՀՀ մշտական բնակչությունը, եթե Տիգրան Սարգսյանի վզակոթին հասցվեց 8412000 հարված։
Խնդիր 4. Սաշիկից փրկվելու համար 40 բիզնեսմեններ սաղարթախիտ ծառը բարձրացան։ Ծառը 18 ճյուղ ուներ, ամեն ճյուղի 2 բիզնեսմեն էր թառել, բայց Սաշիկը տանը «Դրուժբա» ուներ։ Քանի՞ բիզնեսմեն թքեց փայտիկին։
Խնդիր 5. Իշամեղվի խայթոցից հետո նորածին Գոռիկը ղժղժաց 2 րոպե, իսկ Սերժ Սարգսյանի հեռուստաելույթից հետո` 3 րոպեով ավելի շատ։ Որքա՞ն տեւեց Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձը։
Խնդիր 6. Ընտրություններից առաջ ՕԵԿ-ը բաժանեց 20 հազար բանկա մուրաբա, ընդ որում` ժամկետանց մուրաբաների թիվը 2 հազարով ավել էր ոչ ժամկետանցներից։ Քանի՞ մարդ դիմեց բժշկի։
Խնդիր 7. Լիսկայի որդին կրակեց 42 փամփուշտ, թիկնապահը` 15-ով ավելի։ Քանի՞ հոգով պակասեց ՀՀ զինված ուժերի անձնակազմը, եթե կրակոցների միայն 30 տոկոսն էր մահացու։
Խնդիր 8. Մաշտոցի պուրակում կային 6 էշեր եւ նրանցից 3-ով ավելի շատ այծեր։ Սամվել Ալեքսանյանի աջակիցներից քանի՞ մարդ էր մասնակցում ակցիային, եթե աջակիցների ընդհանուր թիվը 17 էր։
http://www.chi.am/