Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 15–ին գանգուղեղային վնասվածք, ծայրահեղ ծանր վիճակով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ռ. Մասումյանը, ով մինչև այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ռ. Մասումյանը արտասահմանից հյուրեր է ունեցել և գնումներ կատարելու նպատակով այցելել է Գումի շուկա, որի ժամանակ էլ անհայտ անձը թիկունքից քարով հարվածել է նրա գլխին ու դիմել փախուստի: Նշված հատվածում կան տեսախցիկներ և ոստիկանությունը առգրավել է տեսախցիկները և ձայնագրություները վերծանման ենթարկելուց հետո հնարավոր է պարզվի գործարարին հարվածած անձի ինքնությունը: ©shamshyan.com