Երկար տարիներ ընկերություն անելուց հետո զույգը որոշում է ամուսնանալ: Աղջկա ծնողները դեմ են լինում, բայց Մոնիկան այնքան է սիրում Արմանին, որ պայքարում է իր սիրո համար, և ծնողները լռում են հանուն երեխայի երջանկության: Անցնում են ամիսներ… Մոնիկան և Արմանը ամուսնանում են, նախքան ամուսնական առաջին գիշերը վայելելը զույգի աչքերից երջանկություն էր ծորում… Լույսը բացվում է, նորապսակների սենյակում աղմուկ է տիրում: Սկեսուրը անհանգստացած վազում է դեպի ննջասենյակ, փորձում է պարզել վեճի պատճառը, բայց նրան ոչ ոք չի լսում: Մոնիկան անդադար լացում է, իսկ Արմանը աղջկա մազերից քաշում և բռունցքներով հարվածում է նրան:
Արմանի մայրը` տիկին Նվարդը, հասկանում է, որ վեճի թեման կուսությունն է: Նա անմիջապես որդու կողմն է անցնում՝ աղջկա հասցեին հնարավոր բոլոր անպարկեշտ բառերն օգտագործելով: Տիկին Նվարդը կանչում է հարևաններին և հարևանների ներկայությամբ ամոթանք տալիս հարսին, ում այդքան սիրում էր Արմանը: Հարևանների խորհրդով Մոնիկային տանում են կնախտաբանի (գինեկոլոգի) մոտ: Մոնիկային ստուգում է կնախտաբանը և ասում, որ նա կույս է: Տիկին Նվարդը, չհավատալով բժշկին, Մոնիկային տանում է մեկ այլ բժշկի մոտ, ուր վստահ է՝ ոչ մի ծանոթ չի հանդիպելու: Զննումից հետո կրկին հաստատում են, որ Մոնիկան կույս է, և բժիշկը առաջարկում է ստուգել ամուսնուն: Տղան ինքնագոհ իջեցնում է տաբատը և ասում. «Ի՞նձ ես ուզում ստուգես, իմ ի՞նչը ստուգես, կարող ա դու էլ կույս չես, ուզում ես վրես մնաս»… Ակնհայտորեն Արմանի սեռական օրգանը փոքրիկ է լինում, և պարզ է, որ նա ոչ մի կնոջ չի կարող զրկել կուսությունից , ուր մնաց թե…
Սկեսուրը ամոթխած դուրս է գալիս բժշկի մոտից և ասում. «Հարսս կույս էր, պարզապես տղաս չէր կարողանում…»:
Մոնիկան այլևս երբեք չվերադարձավ ամուսնու մոտ, նա Արմանին ու նրա ողջ ընտանիքին չներեց: Արմանը մնաց մենակ և տառապեց, նրա հետ ոչ ոք չցանկացավ ամուսնանալ, քանի որ արդեն հարևանները տարածել էին, որ նա անկարողունակ է ու էգոիստ…
Հ.Գ. «Ձեր աչքի գերանը թողած՝ մի փնտրեք ուրիշի աչքերի մեջ փուշ»:

blognews.am