Մի շաբաթ շարունակ մի հատ շատ բարակ ձենով ու 5-ից 92 Khz ձայնի ամպլիտուդներով լրագրողուհի էր զանգում, վերջը պայմանավորվեցինք, էսօր առավոտ-գիշերով հայտնվեց։ Վաա՜յ… Ինքը ցածրահասակ էր, շատ նիհար, բայց կրծքերը… ո՞նց ասեմ… Կրծքերը մեծ չէին, է՞… Կրծքերը միջտիեզերական չափսերի էին, նրանք խոյանում էին անմիջապես կոկորդի տակից ու ծավալվում էին դեպի անեզրություն եւ անվերջություն… Այդ կրծքերը նաեւ վեհ էին, նրանք ասես ձեռնոց էին նետել իրականությանը… Դրանք մի տեսակ ընդդիմադիր կրծքեր էին… Ընդ որում՝ նրանք տարբեր չափսերի էին, մեկը մեծ էր, մյուսն ավելի մեծ։ Ես ուզում էի զանգել ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, որովհետեւ նման կրծքերի առկայության դեպքում պետությունն ուղղակի պարտավոր է ֆինանսական աջակցություն ցույց տալ ԿՐՈՂԻՆ։ Ընդ որում, երբ դուռը բացեցի, սկզբում կրծքերը մտան, մի երկու րոպեից՝ նոր ԻՆՔԸ… Չնայած էդ ԻՆՔԸ կրծքերն էին, կրծքերի հետ նաեւ մի լրագրողուհի կար… Մի խոսքով ինքը մի կերպ նստեց (ինչու եմ ասում «մի կերպ», որովհետեւ հեշտ չի հավասարակշռությունը պահել, կրծքերը առաջ են քաշում, ձգողականությունը խանգարում է, կուրծքն իրեն քաշում է դեպի գերեզման, Նյուտոնի օրենքն է՝ a=f/K (a- արագություն, f – ուժ, K – կուրծք… հանաք չի, էլի)։
Ու հերիք չի նստեց, սկսեց ոչ միայն հարցեր տալ, այլեւ «հավասարը հավասարին» եղանակով վիճել, բացառել ու պարտադրել։ Դե, էդ ապուշներն էդպես են, եթե տեսնում են՝ քաղաքականությանն անտարբեր ես, ասում են «Բա պայքա՞րը», «Բա ընդդիմությունը», «Գրողը ՊԻՏԻ ընդդիմության մեջ լինի»… (թե ասա լրագրողուհին ՊԻՏԻ՞ էդպիսի ծծեր ունենա)… Մի խոսքով, անմակարդակ ու անճաշակ հարցեր…
Բայց մեկ էլ սկսեց վրա քշել սա, այ էսպիսի բառերով՝ «Չէ, էդպես չի կարելի», «Արվեստագետը պիտի սիրի մարդկանց», «Նման դեպքում ժողովուրդը չի հասկանա ձեզ»… Այ էդտեղ ես արդեն չդիմացա։ Ասեցի՝ «Իսկ կարելի՞ է, որ մի կարեւոր հարց էլ ես տամ ձեզ, ընդ որում՝ բժշկական հարց»։ Ասաց՝ իհարկե (լավ զգաց, էլի, իրեն հարց են տալիս)։
Ասացի՝ «Այս հարցը շատերին կհետաքրքրի, իսկ Դուք հաստատ սիրում եք էդ «շատերին», որովհետեւ Դուք էլ շատերից եք։ Դուք շատ եք, չէ՞»։ Ինձ թվաց, թե կասի՝ «Ես շատ-շատ եմ», բայց չասաց։ «Լավ,-ասացի, – հարցը։ Ինձ եւ շատերին շատ հետաքրքիր է, թե Դուք ե՞րբ հասկացաք, որ Ձեր կրծքերը անհամատեղելի են կյանքի հետ»!!!!
Էստեղ նա ԿՐԱԶԻ տակ ընկած բալոնկա մակնիշի շան տեսքով ինչ-որ անհասկանալի խոսքեր գռմռաց, նվնվաց ու… Ու ես իրեն էլ չտեսա, ինչի համար էլ շատ ուրախ եմ…
«Հայի կրծքեր, սիրուն կրծքեր,
Как много дум наводит он…»։
Հարցազրույց` լրագրողուհու կրծքերի արանքից
Comments are closed.