Huffington Post-ի անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ տեխնոլոգիաները էական և բարդ դեր են կատարում կնոջ կյանքում:
Կանայք այսօր այնքան ինքնավստահ են զգում իրենց էլեկտրոնային սարքավորումների հետ, որ հարցված կանանց 69 տոկոսը քնում է՝ սմարթֆոնը կողքին: Հարցմանը մասնակցած կանանց 68 տոկոսը հեռախոսը ձեռքի տակ է պահում ճաշի ընթացքում, իսկ 76 տոկոսը հեռախոսին է նայում առնվազն՝ ժամը մեկ անգամ: Նրանց մեծամասնությունը 15 րոպեն մեկ հայացք է գցում սմարթֆոնների վրա:
Հաշվի առնելով այս ցուցանիշները՝ զարմանալի չէ, որ կանանաց մեծամասնությունը նշել է, որ կնախընտրի մեկ ամիս առանց սեռական հարաբերություն ունենալու ապրել, քան առանց իրենց հեռախոսի:
Հարցումները պարզել են նաև, որ կանայք այնքան են կապված հեռախոսներին, որ 4-ից 3-ը խոստովանել է, որ հեռախոսով հաղորդագրություններ է գրում անգամ՝ մեքենա վարելիս: Չնայած ակնհայտ փաստերին՝ հարցվածների միայն 27 տոկոսն է խոստովանել, որ կախում ունի սմարթֆոնից և սոցկայքերից:
Աղբյուր՝ www.tert.am