Պատասխանում է հոգեբան Աննա Բադալյանը
Առաջինն ինչ պետք է անել ստեղծված իրավիճակում այն ,որ պետք է բարձրացնենք ձեր ամուսնու ինքնագնահատականը: Այո , այո ցավալի է բայց երբ իրավիճակը փրկելու բանալին այստեղ է թաքնված: Եվ այս գործում միայն և միայն ձեր աջակցությունն ու նեցուկն է առառաջնային: Ես համոզված եմ որ դուք նրան այժմ էլ եք աջակցում, փորձում եք բացահայտել ձեր պարկեշտությունը :
Բայց հավատացեք այս դեպքում ձեզ խանգարում է վիրավորանքը, որն ի դեպ բավականին վատ ուղեկից է: Այն ծնում է ներքին տագնապներ, ագրեսիա և արհամարանք: Ու դա է պատճառը որ հարաբերությունները շտկելու փոխարեն զույգերը կանգնում են փակուղու առջև: Լավ ինչ անել, ինչպես վարվել, հարցնում եք դուք:
Անկեղծորեն երկխոսություն սկսեք ձեր կանացի ..ես.. ի հետ արդյոք պահպանվել այն քնքուշ ու վեհ զգացումներն հանուն ,որի դուք ժամանակին անտեսեցիք ձևավորված ազգային կարծրատիպը: Եթե այո ապա ..ապա արդնացիեք ձեր մեջ երազկոտ բայց նաև ուժեղ կնոջը, ով կարող է պահպանել իր երջանկությունը և ստեղծել այնպիսի պայմաններ ու կողքին ամուսինը կլինի ամենակարող, վստահ և բարձր ինքնագնահատականով: Ի դեպ վատ չի լինի նաև որ ձեր ամուսինն այցելի նաև հոգեբանական խորհրդատվութայան: Երրորդ ՝ ձեզոք անձի միջամտությունն ավելի կկայունացնի հարաբերությունները: